Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատմության մեջ մնալու են Էրդողանի գիրքը կրծքին սեղմած նկարներով

Պատմության մեջ մնալու են Էրդողանի գիրքը կրծքին սեղմած նկարներով
09.06.2025 | 11:32

Նախկինները պատմության մեջ մնալու են որպես Ալիևիներին հաղթած ու երկիրը պահածներ, դուք՝ որպես Ալիևի և Էրդողանի դեմը սողացողներ:

Էրդողանի ու Ալիևի դեմը կզած ոչնչությունն ու իր սապլյակների թիմը բառաչում են առաջին նախագահի հասցեին:

Դուք ո՞վ եք ընդհանրապես, արա՛, որ բառ արտաբերեք Հայաստանի որևէ նախկին իշխանության մասին:

Դուք ի՞նչ բարոյական իրավունք ունեք, ա՛յ կապիտուլյացիայի, աղետի ու մահվան սիմվոլներ: Հայաստանի նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք մեր երկիրը ձեր շեֆ Ալիևիներին դիվանագիտական ու մարտի դաշտում կզցրած ու հաղթածա եղել:

Երեսուն տարի մարդիկ հաղթել ու երկիր են պահել:

Ձեր կողմից այդքան դեմոնիզացված նախկինները պատմության մեջ մնալու են թշնամուն հաղթած ու երկիր պահած լինելով: Դուք մնալու եք մեր ժողովրդին աղետի հասցնելով, Էրդողանի ու Ալիևի դեմը սողեսող լինելով ու Էրդողանի գիրքը կրծքին սեղմած նկարվելով:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ